Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանն այցելել է «Զանգի»-ի գրասենյակ

Հակոբ Արշակյանն այցելել է «Զանգի»-ի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է գրասենյակի պայմանները, ապա նաև անդրադարձել ստեղծումից մինչև հաջողություն ընկած ճանապարհի պատմությունը։

«Viber»-ի ու «Skype»-ի մրցակից ընկերությունը Հայաստանում հիմնվել է դեռևս 10 տարի առաջ։ «Դասական ստարտափ ենք,- պատմում է Վահրամ Մարտիրոսյանը,-գաղափարն ունեի, բանկից փորձեցի վարկ վերցնել։ Անհրաժեշտ 3 միլիոնից միայն 2-ը տվեցին, մյուս միլիոնը ստիպված էի ընկերոջիցս պարքտով վերցնել»։
Սկզբում զբաղվել են զուտ ծրագրավորմամբ` «outsourcing»-ով, հաջողել, 2013-ին արդեն սկսել են աշխատել իրենց արտադրանքի` հայկական առաջին մեսինջերի վրա, և «Be interactive»-ը վերանվանվել է «Զանգի»-ի։ Հայաստանյան գրասենյակն այսօր ունի 40 աշխատակից։
2016-ին որոշել են մանրածախ շուկայից անցնել բիզնես հաճախորդներին «Զանգի»-ի տեխնոլոգիան վաճառելուն։ Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ այստեղ ևս հաջողություն են ունեցել և հավատացած են, որ նույն տեմպերով շարունակելով 2020-ին կհասնեն 1մլրդ կապիտալիզացիայի։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]