Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ի ղեկավարները պաշտպանեցին Brexit-ի շուրջ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու առաջարկը

ԵՄ-ի ղեկավարները պաշտպանեցին Brexit-ի շուրջ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու առաջարկը
 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանել են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Զալցբուրգում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում սեպտեմբերի 20-ին հայտնել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն դեռեւս տարբեր մոտեցումներ ունեն Brexit-ի նկատմամբ: «Ինչպես գիտեք, մեր մոտեցումները տարբերվում են իրարից»,- ասել Է Կուրցը, նշելով, որ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանեցին Brexit-ի շուրջ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու առաջարկը: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նախօրյակին հայտարարել Էր, որ մտադիր Է նոյեմբերի կեսերին հրավիրել հանրակցության անդամ 27 երկրների արտահերթ գագաթնաժողով՝ նվիրված ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին: «Ես կցանկանայի բանակցություններն ավարտել այս աշնանը, ուստի կառաջարկեմ ղեկավարներին գագաթնաժողովը գումարել մոտավորապես նոյեմբերի կեսերին»,- ասել Էր նա Զալցբուրգում կայացած մամուլի ասուլիսում: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]