Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն)  ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: 

Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը:Սեպտեմբերի 21-ին և 22-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]