Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով զոհերի հարազատներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով զոհերի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խորը ցավակցություն ենք հայտնում սիրիական երկնքում ԻԼ-20 ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգության հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին»:

Ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը Միջերկրական ծովի վրա խփվել Է Սիրիայի ՀՕՊ-ի համակարգով: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել Է, որ ինքնաթիռը հարվածի տակ են դրել իսրայելական կործանիչները: Միջադեպի հետեւանքով զոհվել Է 15 ռուս զինվորական: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Իսրայելի գործողությունները գնահատում են որպես թշնամական եւ համարժեք պատասխանի իրավունք են վերապահում իրենց:Իսրայելի պաշտպանության բանակում ափսոսանք են հայտնել, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը սիրիական ՀՕՊ-ի համակարգերով խոցվել Է Միջերկրական ծովի վրա, բայց նշում են, որ իսրայելական կողմը միջադեպի համար պատասխանատվությունը դնում Է Սիրիայի կառավարական ուժերի վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am