Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում սպանել են Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդուն

Թուրքիայում սպանել են Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը, ով խոշոր գործարար էր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանցի գործարարը զինված հարձակման է ենթարկվել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում գտնվող իր գրասենյակում:

 Իթիմաթ Իսմայիլովի սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ Գյոզալ Դամիրովը, ով ներկայումս նույնպես գործարար է:

Որպես սպանության պատճառ նշվում է Գյոզալ Դամիրովի և սպանվածի միջև եղած լուրջ վեճը:

Սպանության գլխավոր կասկածյալ Դամիրովը 1990-ականներին եղել է Ադրբեջանի ոստիկանապետ և ըստ տեղեկությունների՝ այդ երկրում սառնարանների խոշոր գործարան ունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]