Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոմպեոն Քերիին մեղադրել Է Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը վիժեցնելու ցանկության մեջ

Փոմպեոն Քերիին մեղադրել Է Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը վիժեցնելու ցանկության մեջ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, շփումներ պահպանելով ու կոնսուլտացիաներ վարելով Իրանի ղեկավարության հետ, ձգտում Է վիժեցնել ԱՄՆ-ի նախագվահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Քաղաքական գործչին այս գնահատականը սեպտեմբերի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում տվել Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավար Մայքլ Փոմպեոն: Զրույցից մի հատված զետեղվել Է հեռուստաալիքի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետքարտուղար Քերին, ըստ երեւույթին, ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել քաղաքական բեմահարթակից: Մի բան Է՝ հանդիպել իր վիզավիների հետ, այլ բան՝ վարվել այնպես, ինչպես վարվում են պետքարտուղար Քերին, պետքարտուղարի քաղաքական հարցերով նախկին տեղակալ Ուենդի Շերմանը եւ ԱՄՆ-ի Էներգետիկայի նախկին նախարար Էռնեստ Մոնիսը: Այս ամբողջ ավազակախումբը ակտիվորեն ձգտում Է վիժեցնել այն, ինչին փորձում Է հասնել նախագահ Թրամփը»,-նշել Է Փոմպեոն: «Ոչ մի դատապարտելի բան չկա իրանցիների հետ զրույցներ անցկացնելու մեջ, բայց ընդսմին պետք Է աշխատել Ամերիկայի օգտին, Ամերիկայի արտաքին քաղաքականության օգտին: Իսկ նրանք դա չեն անում, նրանք աշխատում են իրենց արտաքին քաղաքականության օգտին, որն ԱՄՆ-ինը չԷ»,-հավելել Է Միացյալ նահանգների պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]