Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանը խնդրել Է ՄԱԿ-ին՝ դատապարտել Իսրայելին Թեհրանի նկատմամբ սպառնալիքների քաղաքականության համար

Իրանը խնդրել Է ՄԱԿ-ին՝ դատապարտել Իսրայելին Թեհրանի նկատմամբ սպառնալիքների քաղաքականության համար
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը դիմել Է Միավորված ազգային կազմակերպությանը՝ խնդրելով դատապարտել Թեհրանի նկատմամբ սպառնալիքների իսրայելական քաղաքականությունը, ինչպես նաեւ հսկողության տակ առնել Թել Ավիվի միջուկային ծրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB իրանական կորպորացիան: Համապատասխան ուղերձը համաշխարհային կազմակերպությանն ուղարկել Է ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլյամ Ալի Խոշրոուն: Նամակը հասցեագրված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին:

«Թել Ավիվի միջուկային զենքը անվտանգության գլխավոր սպառնալիքն Է տարածաշրջանում»,- ասված Է ուղերձում: Այդ կապակցությամբ իրավական կողմը «կոչ Է անում հանդես գալ Իսրայելի քայքայիչ քաղաքականության դեմ, ինչպես նաեւ կարծր դիրք բռնել, որպեսզի Թել Ավիվը գործի միջազգային կանոններին ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»: Թեհրանը պնդում Է, որ «Իսրայելը պետք Է միանա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին եւ իր միջուկային ծրագիրը դնի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:

Հունիսին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր Էջում զետեղել Էր այն միջուկային լիցքերի թվաքանակով աղյուսակը, որ տարբեր երկրներ ունեին 2018 թվականի հունվարի դրությամբ՝ հղում անելով խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին: Այդ ցուցակում հիշատակված Է Իսրայելը՝ 80 միավոր միջուկային զենքով: Մինչդեռ պաշտոնապես Իսրայելը չի հաստատում ու չի հերքում երկրում միջուկային մարտագլխիկների առկայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]