Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Քրեակատարողական բժշկության կենտրոնի» գործունեության ժամկետը հետաձգվում է

«Քրեակատարողական բժշկության կենտրոնի» գործունեության ժամկետը հետաձգվում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն սկսելու ժամկետը հետաձգվում է: Որոշման նախագիծը հաստատվեց կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում: 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ ստեղծված ՊՈԱԿ-ը պետք է իր գործունեությունն սկսեր սեպտեմբերի 1-ից, սակայն այդ ժամկետը հետաձգվում է մինչև 2019 թվականի հունվարի 15-ը:

Հիմնավորման համաձայն՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանումը եւ վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումն է:

Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ի ստեղծման արդյունքում վերջինիս գործունեության արդյունավետությունը երաշխավորելու եւ քրեակատարողական առողջապահական համակարգում առկա խնդիրները լուծելու նպատակով պետք է ապահովել ՊՈԱԿ-ի գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բոլոր պայմանները, բարձրացնել բժշկական անձնակազմի աշխատավարձերի սահմանաչափերը, որպեսզի ստեղծվեն բժշկական անձնակազմի համար աշխատանքային ավելի բարենպաստ եւ գրավիչ պայմաններ:

Հաշվի առնելով այն, որ վերը նշվածը պահանջում է«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության»-ը հատկացվող ֆինանսական միջոցների առավել մանրամասն ֆինանսական գնահատում, ըստ այդմ համալիր ուսումնասիրության իրականացում եւ ֆինանսավորման արդյունքում ՊՈԱԿ-ի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովում՝անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել ՊՈԱԿ-ի գործունեությունը սկսելու ժամկետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]