Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «1997 թվականի սեպտեմբերի 20-ի` ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]