Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՕԵԿ-ը բաց և մրցակցային է գնահատում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ՕԵԿ-ը բաց և մրցակցային է գնահատում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը գնահատում է բաց և մրցակցային՝ արձանագրելով, որ քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՕԵԿ քաղխորհուրդը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել.

«Նախօրեին տեղի  է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները:

Կուսակցությունը իր երախտագիտությունն է արտահայտում բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին քարոզարշավի ակտիվ և համակողմանի լուսաբանման համար:    

Կուսակցությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում նաև ՕԵԿ քարոզարշավին մասնակցած բոլոր քաղաքացիներին, մեր ընկերներին, աջակիցներին և համախոհներին և որ ամենակարևորն է մեր ժողովրդին և երևանցիներին` քարոզարշավին իրենց ակտիվ մասնակցության համար: Բոլոր քաղաքական ուժերին մաղթելով հաջողություններ առաջիկա մրցապայքարում, ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Օրինաց երկիր կուսակցությունը, որպես հեղափոխությանն աջակցած քաղաքական ուժ առաջիկա ընտրությունները դիտարկում է իբրև կարևորագույն քաղաքական հանգրվան` անջնջելի դարձնելու համար հեղափոխության հաղթանակը: ՕԵԿ-ը եղել և մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատժելու, ինչպես  նաև մարտի մեկի հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու գործում: Մենք նաև մեր անվերապահ աջակցությունն  ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը կհանդիսանա կարևորագույն հենարան հետհեղափոխական Հայաստանում  արմատական բարեփոխումների իրականացման համար»,- ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]