Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի ԿԸՀ-ն հրաժարվեց նախագահի թեկնածու գրանցել կինոռեժիսոր Գեորգի Շենգելայային

Վրաստանի ԿԸՀ-ն հրաժարվեց նախագահի թեկնածու գրանցել կինոռեժիսոր Գեորգի Շենգելայային
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել Է նախագահի թեկնածու գրանցել վրացի հայտնի կինոռեժիսոր Գեորգի Շենգելայային, համապատասխան տեղեկատվությունը հրապարակված Է ԿԸՀ-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կայքում զետեղված տվյալներում նշվում Է, որ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողներից 19-ը հանձնաժողովին չեն ներկայացրել ընտրողների ստորագրություններ, հետեւաբար նրանց գրանցումը մերժվել Է, նրանց թվում Է Շենգելայան: Նախագահի պաշտոնի համար պայքարել ցանկացողները պարտավոր Էին հավաքել ընտրողների 25 հազար 923 ստորագրություն:

Գեորգի Շենգելայան վրացի հայտնի կինոռեժիսոր Էլդար Շենգելայայի եղբայրն Է: Քաղաքականությամբ զբաղվելու որոշումը Շենգելայան ավելի վաղ բացատրել Է նրանով, որ «քաղաքական սպեկտրում չի տեսնում ուժեղ անձնավորության, որը պատրաստ լիներ դառնալու նախագահ»:

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 28-ին: Նրանց վերջնական թիվը, ովքեր կպայքարեն պետության ղեկավարի պաշտոնի համար, հայտնի կդառնա սեպտեմբերի 28-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]