Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ֆրանսիայում կստեղծվի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակի թանգարան


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կստեղծվի ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հիշատակի թանգարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ով մասնակցել Է ահաբեկչության զոհերի ոգեկոչման արարողությանը, որը հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվել Էր Փարիզի Հաշմանդամների տան տարածքում:

«Ես ցանկանում եմ, որ այդ թանգարանի նախագծումն սկսվի անհապաղ,-ասել Է Մակրոնը, որը արարողությանը մասնակցել Է իր տիկնոջ՝ Բրիջիտի հետ:-Այդ հուշահամալիրը հարգանքի տուրք կդառնա ահաբեկչական գործողությունների հետեւանքով բոլոր զոհվածներին»:

Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ֆրանսիական կառավարության անդամներ, քաղաքացիական հասարակության առաջատար միավորումների ներկայացուցիչներ: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը, ինչից հետո Էմանուել Մակրոնը շփվել Է ահաբեկիչների ձեռքով զոհվածների հարազատների հետ:

Ֆրանսիայի նախագահն իր ելույթի ընթացքում նաեւ առաջարկել Է սահմանել ահաբեկչության զոհերի հիշատակի ազգային օր: Այդ ամսաթիվը, ինչպես նշել Է Մակրոնը, հետագա քննարկումների առարկա կդառնա հասարակական կազմակերպությունների հետ:

Պետության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ մինչեւ տարեվերջ պլանավորում Է հիմնել հատուկ կենտրոն, որի աշխատակիցները պատասխանատու կլինեն ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին աջակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ