Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերին իրենց մոտ կունենան հայերեն-ֆրանսերեն զրուցարան: «Ձեր սեղաններին դրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում և որը շատ մեծ իրադարձություն է մեզ համար ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ նոր Հայաստանում և ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան: «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ ևս մեկ քայլ անենք: Որքանով հասկացա, այս զրուցարանը լինելու է ոստիկանության աշխատողների մոտ»,- ասաց վարչապետը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հավելեց, որ ծառայողները, ովքեր շփվելու են հյուրերի հետ,  ունենալու են այս զրուցարանը:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]