Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՏՀ միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը կկայանա Երևանում

ԵՏՀ միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը 
կկայանա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 20-ին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի  6-րդ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից, նիստի օրակարգում ներառված են ԵԱՏՄ-ի շրջանակում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցող անդամ պետությունների քաղաքացիներին ժամանակավոր կամ մշտական կացության իրավունք տրամադրելու և այլ հարցեր։

Խորհրդատվական կոմիտեի նիստին  մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տ. Ժակսիլիկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  աշխատակիցները և ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]