Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քննարկվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

Քննարկվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն ընդունել է  հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պաշտոնական օպերատոր, ՌԴ «Ռոսկոնգրես» կազմակերպության ներկայացուցիչներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության և «Բիզնես Արմենիայի» պատասխանատու աշխատակիցները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին, Հակոբ Ավագյանը նշել է, որ նախարարությունը, որպես միջոցառման պատասխանատու, չափազանց շահագրգռված է համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են համաժողովի անցկացման կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր՝ ծրագրում նոր թեմաների ավելացման առաջարկություններից մինչև միջոցառման վայրում համապատասխան պայմանների ստեղծումը, մասնակիցների տեղավորման ապահովումը և այլն։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ եղել են առաջարկություններ, տրվել են կոնկրետ հանձնարարականներ ինչպես նախարարության համապատասխան ստորաբաժանման, այնպես էլ «Բիզնես Արմենիայի» պատասխանատուներին։

«Ռոսկոնգրեսի» ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լինել մշտական կապի մեջ, պարբերաբար տեղեկատվություն փոխանակել ընթացիկ աշխատանքի և առաջացող խնդիրների վերաբերյալ՝ վերջիններիս մասով օպերատիվ լուծումներ գտնելու համար։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]