Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը պաշտպանել Է ՌԴ-ի հետ երկխոսությունը կարգավորելու Թրամփի ջանքերը

Վրաստանի վարչապետը պաշտպանել Է ՌԴ-ի հետ երկխոսությունը կարգավորելու Թրամփի ջանքերը
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտպանում Է Ռուսաստանի հետ երկխոսությունը կարգավորելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, քանի որ չի տեսնում դրա այլընտրանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վրացական կառավարության ղեկավարը հայտարարել Է սեպտեմբերի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք շատ ոգեւորված ենք Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու նախագահ Թրամփի որոշմամբ, որովհետեւ երկխոսությունն այլընտրանք չունի»,- նշել Է Բախտաձեն: «Կարծում եմ, որ հնարավոր ամենաբարձր մակարդակներով Ռուսաստանի հետ ուղղակի շփումները իրապես դրական են եւ արդյունք են բերում»,- հավելել Է վարչապետը:

Դրա հետ մեկտեղ, խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին, Բախտաձեն պնդել Է, որ Ռուսաստանը «բռնազավթել Է Վրաստանի տարածքի 20 տոկոսը» եւ «շարունակում Է ագրեսիվ քաղաքականություն վարել» իր երկրի նկատմամբ: «Ցավոք, Ռուսաստանը փորձում Է վիժեցնել մեր խաղաղ նախաձեռնությունները»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]