Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ասադը Պուտինին ցավակցություն Է հայտնել Իլ-20-ի կործանման կապակցությամբ


 ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն Է հայտնել սեպտեմբերի 17-ին Սիրիայի ափերի մոտ Իլ-20 ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին: Ցավակցական հեռագիրը հրապարակել Է SANA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իմ անունից եւ Սիրիայի ժողովրդի անունից խորը ցավակցություն եմ հայտնում անձամբ Ձեզ եւ Ռուսաստանի բարեկամ ողջ ժողովրդին Միջերկրական ծովի վրա Իլ-20 ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեցին ռուս հերոս զինվորականները»,- ասված Է Ասադի ուղերձում: «Այդ ողբերգական միջադեպը դարձավ Իսրայելի ամբարտավանության ու սանձարձակության արդյունքը, որը միշտ Էլ ամենակեղտոտ միջոցներն Էր օգտագործում իր ստոր նպատակներին հասնելու եւ մեր տարածաշրջանում ագրեսիայի համար,- նշվում Է Սիրիայի ղեկավարի նամակում:- Մենք վստահ ենք, որ նման ողբերգական իրադարձությունները չեն ստիպի մեզ ու ձեզ հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարը շարունակելուց»: Ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը Միջերկրական ծովի վրա խփվել Է Սիրիայի ՀՕՊ-ի համակարգով: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել Է, որ ինքնաթիռը հարվածի տակ են դրել իսրայելական կործանիչները: Միջադեպի հետեւանքով զոհվել Է 15 ռուս զինվորական: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Իսրայելի գործողությունները գնահատում են որպես թշնամական եւ համարժեք պատասխանի իրավունք են վերապահում իրենց:

Իսրայելի պաշտպանության բանակում ափսոսանք են հայտնել, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը սիրիական ՀՕՊ-ի համակարգերով խոցվել Է Միջերկրական ծովի վրա, բայց նշում են, որ իսրայելական կողմը միջադեպի համար պատասխանատվությունը դնում Է Սիրիայի կառավարական ուժերի վրա:

«Իսրայելն ամբողջությամբ միջադեպի պատասխանատվությունը դնում Է Բաշար Ասադի ռեժիմի վրա, որի բանակը խոցել Է ռուսական ինքնաթիռը: Իսրայելը նաեւ Իրանին եւ «Հըզբոլլահ»-ին Է մեղսակից համարում պատահական միջադեպին»,-նշել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները եւ հավելել, որ պատրաստ են Ռուսաստանի հետ համագործակցել Իլ-20-ի խոցման միջադեպի շուրջ եւ Մոսկվային տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ