Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ռեալ»-ը, «Բավարիա»-ն և «Յուվենտուս»-ը հաղթեցին, Ռոնալդուն կարմիր քարտ ստացավ. ՉԼ

«Ռեալ»-ը, «Բավարիա»-ն և «Յուվենտուս»-ը հաղթեցին, Ռոնալդուն կարմիր քարտ 
ստացավ. ՉԼ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացան  E, F, G, H խմբերի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում հաղթեց «Բենֆիկա»-ին (2:0), իսկ «Այաքս»-ը հաղթեց ԱԵԿ-ին: F  խմբում «Մանչեսթեր Սիթի»-ին պարտվեց «Լիոն»-ն Անգլիայում, իսկ «Շախտյոր»-ը ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց հանդիպումը «Հոֆենհայմ»-ի հետ: G խմբի կենտրոնական խաղում «Ռեալ»-ը Մադրիդում հաղթեց «Ռոմա»-ին, Իսկ «Պլզեն»-ԲԿՄԱ խաղն ավարտվեց ոչ-ոքի: Եվ վերջին՝ H խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերազանցեց «Յանգ Բոյզ»-ին, իսկ «Յուվենտուս»-ը հաղթեց «Վալենսիա»-ին, իսկ թուրինյան ակումբի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն կարմիր քարտ ստացավ և հեռացվեց:

E  խումբ. «Այաքս»-«ԱԵԿ» 3:0, «Բենֆիկա»-«Բավարիա» 0:2

F խումբ. «Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» 1:2, «Շախտյոր»-«Հոֆենհայմ» 2:2

G խումբ. «Պլզեն»-ԲԿՄԱ 2:2, «Ռեալ»-«Ռոմա» 3:0

H խումբ. «Վալենսիա»-«Յուվենտուս» 0:2, «Յանգ Բոյզ»-«Մանչեսթեր Յունայթեդ» 0:3


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]