Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին դի Բլոքն այցելեց Հայաստանի ամերիկյան համալսարան


ԵՐԵՎԱՆ։ 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ։ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի  համալսարանի ռեկտոր Ջին դի Բլոքը, գաստրոէնտերոլոգ, ռեժիսոր, բարեգործ Էրիկ Իսրայելյանը և ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը ճանաչողական այցով Հայաստանի ամերիկյան համալսարանում էին:

Էրիկ Իսրայելյանի խոսքով՝ նրանք Հայաստան են ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով` քննարկելու կրթական հաստատությունների միջև հնարավոր համագործակցությունը:

«Ուրախ ենք Հայաստանում տեսնել եռանդ դեպի կրթությունը և ծանոթանալ Հայաստանի ապագայի հեռանկարներին: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր ուժերը համագործակցության գնալու համար ու կամուրջներ կառուցենք ԱՄՆ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էրիկ Իսրայելյանը:

Ջին դի Բլոքը, Էրիկ Իսրայելյանը և Վազգեն Յակուբյանը ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթացան վերջինիս ստեղծման պատմությանը, էլեկտրոնային մեծածավալ գրադարանին, ձեռնարկատիրության և արտադրանքի նորարարության կենտրոնին (EPIC center):  Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում ՀԱՀ-ի ռեկտորի, դեկանների, ամբիոնի վարիչների և հյուրերի միջև, որի ժամանակ համալսարանի ներկայացուցիչները պատմեցին համալսարանի բաժինների և դրանց ընձեռած հնարավորությունների մասին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ