Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

ՀՀ կառավարության վարկանիշը բարձր է առավել, քան մինչ այժմ եղած որևէ ժամանակաշրջանում. վարչապետ


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ ուժեր հարցումներ են իրականացնում և տեսնում, որ ոչ միայն իրենց կանխատեսումները չեն իրրականանում, այլ վերջին 4 ամսվա ընթացքում ՀՀ կառավարության վարկանիշը բարձր է առավել, քան մինչ այժմ եղած որևէ ժամանակաշրջանում: Այդ մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Նեղ աշխատանքային շրջապատում ասել եմ, որ հեղափոխության վարկանիշն աճելու է, ոչ թե որ անթերի ենք, այլ նրա համար, որ ժողովուրդը տեսնելու է՝ իրեն չենք խաբում, չենք թալանում: Քաղաքացիները տեսնելու են, որ մենք իրենց սիրում ենք, որ մեր մտահագության միակ առարկան Հայաստանն է, նրա շահը, նրանք տեսնում են, որ պահին ուզենան, իշխանությունը մեզնից կվերցնեն և կփոխանցեն մեկ ուրիշին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ