Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 73 դեպք


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  մասնավորապես՝ խարդախության 13, անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, ծեծի 7, բնակարանային գողության 5, յուրացման կամ վատնման 4, կողոպուտի և պաշտոնական լիազորությունների չարաշահման 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, կաշառակերության, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, թմրանյութի իրացման, սպանության սպառնալիքի, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և անձին ազատությունից ապօրինի զրկելու1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 3-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ