Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումը տեղի կունենա դեկտեմբերին


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի  109 մլն 296 հազ. դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում: Նախագծով պահանջվող գումարն անհրաժեշտ է ֆորումի նա­խապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրա­կա­նաց­նելու նպա­տա­կով:

Ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրում, մարդկության դեմ հան­ցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման մի­ջազգային ջանքերում Հա­յաս­տանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։ Այդ դերը հիմ­նա­կա­նում արտահայտ­վում է Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային կազմա­կեր­պութ­յուն­ներում ցեղասպա­նութ­յան հան­­ցա­գործության դեմ պայքարին նվիրված բանաձևերի պարբերական ընդունմամբ և Երևա­նում «Ընդդեմ ցեղասպանության հանցա­գոր­ծութ­յան» գլոբալ ֆորումների անցկացմամբ։

«2015 և 2016 թվականներին Երևանում կայացան «Ընդդեմ ցեղասպանության հան­ցա­գոր­ծութ­յան» Առաջին և Երկրորդ գլոբալ ֆորումները, որոնց մասնակցեցին բազմաթիվ խորհրդա­րանա­կան­ներ, քաղա­քա­կան գործիչներ, դիվանագետներ, անվանի ցե­ղաս­պա­նա­գետներ, գիտ­նա­կաններ և պատ­մա­­բան­ներ։ Նշված ֆորումները հնարավորություն ընձե­ռեցին միջազ­գա­յին քա­ղաքական ու ակա­­դե­միական հանրության ուշադրությունը հրա­վիրել Հայոց ցե­ղաս­պա­նութ­յան 100-ամյակի, ինչ­պես նաև ցեղասպանության հան­ցա­գործության կանխարգելման հարցում Հ­այաս­տանի հետևողա­կան ջանքերի վրա։ 2016 թվականի Երկրորդ Գլոբալ ֆորումի եզրափակիչ փաս­տաթղթում ամրագրվեց, որ հա­­ջորդ Գլոբալ ֆորումը կայանալու է 2018 թվականին և նվիր­ված է լինելու կրթության մի­ջոցով ցե­ղաս­պանության հանցագործության կանխարգելման խնդիր­նե­րին։ 2018 թվա­կանի Երրորդ գլոբալ ֆորումը կայանալու է դեկ­տեմ­բերի 9-ից 11-ն ընկած ժա­մա­­նա­կա­հատվածում և, ի տարբերություն 2015 և 2016 թվականների ֆորումների, ենթադրում է ավ­ելի սեղմ և զուսպ ձևաչափ՝ կենտրոնացած կրթության միջոցով ցեղաս­պա­նութ­յուն­նե­րի դեմ պայ­քարի առանցքային խնդիրներին։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գոր­ծերի նախարարությունում ձևա­վոր­­ված աշխատանքային խումբը մշակել է Երրորդ գլոբալ ֆորումի հայեցակարգը, կազ­մել է հրա­վիրյալների ցանկը և առաքել հրավերներ։ Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղաս­պանագետների, ցեղաս­պա­նության թան­գա­րան­նե­րի ու հիշատակի համալիրների տնօ­րեն­ների, մշակույթի ու արվեստի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի և իրավապաշտ­պանների՝ Ֆորումին մաս­նակցության նախնական համաձայնութ­յու­­­նը։ Ֆորումին նախատեսվում է նաև Միավորված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թ­յան Գլխավոր քար­­տու­ղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հար­ցե­րով Հա­տուկ խորհրդականի մասնակցությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ