Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,   քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 18-ին Սևանի Նաիրյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Չարենցավանի բնակիչ Մհեր Պ.-ին և երևանցի Գոռ Հ.-ին: 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանցից բացի գողությանը մասնակցել է նաև Սևանի Նալբանդյան փողոցի բնակիչ Արամ Ա.-ն, որը նույն օրը նույնպես բերման ենթարկվեց:

Ըստ նախնական տվյալների, կասկածյալները գողության էին գնացել իրենց ընկերոջ «Նիսսան Տիանա» մակնիշի մեքենայով, որի վրա տեղադրված 35 MS 730 համարանիշները սեպտեմբերի 18-ին Արամ Ա.-ն հափշտակել էր Հրազդանի Երևանյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայից` աչքի ընկնելու դեպքում ականատեսներին հետքից շեղելու համար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ