Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար ԿԸՀ-ն մշակել է բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար ԿԸՀ-ն մշակել է բրայլյան 
գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով հատուկ կաղապարներ և խոշորացույցներ, որոնք կապահովեն այդ ընտրողների ինքնուրույն քվեարկելու հնարավորությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]