Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երվանդ Ազատյանի գրքում ժամանակակիցների մարդկային ամբողջական պատկերներն են

Երվանդ Ազատյանի գրքում ժամանակակիցների մարդկային ամբողջական պատկերներն են

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, հրապարակախոս Երվանդ Ազատյանի «Ժամանակի և ժամանակակիցներու հետ» գրքում ներառված են հեղինակի ժամանակակիցների գրական մարդկային ամբողջական պատկերները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրքի սեպտեմբերի 19-ին կայացած շնորհանդեսին նշեց Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

«Գրքում ներառված են ժամանակակիցների գրական մարդկային ամբողջական պատկերները: «Գրական-գեղարվեստական սևեռումներ» ժողովածուից հետո սա երկրորդ նմանատիպ աշխատանքն է, որտեղ կան և՛ դիմանկարներ, և՛ հոդվածներ, և՛ վերլուծականներ, և՛ իր բավական տևական ժամանակի ամբողջական պատկերը»,- նշեց Դեմիրճյանը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ Երվանդ Ազատյանի կյանքում երեք կարևոր դրվագներ են եղել:

«Առաջինը նշանդրեքն էր հասարակական-կուսակցական գործունեության հետ, երկրորդը մամուլի հետ ամուսնությունն էր, երրորդն իր սիրածն է, որից նույնպես չի կարողացել բաժանվել և միշտ հավատարիմ է մնում, ու զբաղվում է գրականագիտությամբ»,- ասաց Ավետիքյանը:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Ազատյանին համարում է սփյուռքի խոշորագույն մտավորականը:

«Դա չափազանցություն չէ. չի կարելի որևէ անուն դնել իր անվան կողքին: Սփյուռքում ունենք բազում տաղանդավոր գործիչներ, ովքեր ունեն միջազգային ճանաչում, բայց հայկական իրականության փայլուն գիտակ ու դրա հետ մեկտեղ բացառիկ կրթություն ստացած անձ չունենք»,- նշեց Միրզախանյանը:

Երվանդ Ազատյանը 1972թ. ազգային բարերար Ալեք Մանուկյանի հրավերով ստանձնել է ՀԲԸՄ-ի «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամի ատենապետությունը: Զբաղեցրել է նախագահ Մանուկյանի հայկական գրասենյակի վարիչի պաշտոնը:

ԵՊՀ Բարեկամների միության հիմնադիր-անդամ է: 2005թ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարության խորհրդական: Հայաստանի գրողների միության և Հայաստանի ազգային Ակադեմիայի անդամ է: Մշտապես բնակվում է ԱՄՆ Միչիգան նահանգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]