Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին. ՖՄԿ գլխավոր քարտուղար

Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին. ՖՄԿ գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոն երկրների դեսպանների նիստ, որը նվիրված է եղել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից,  հանդիպումը կազմակերպվել է Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ ԵՄ-ում ՖՄԿ մշտական ներկայացուցչության և  Բելգիայում Կանադայի դեսպանության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Բրյուսելում հավատարմագրված 85 դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ:

Բացման խոսքով հանդես է եկել Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ով կարևորել է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախօրեին Բրյուսելում ֆրանկոֆոն համայնքի նմանօրինակ ակտիվ մասնակցությունը հավաքին:

Այնուհետև ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով մասնավորապես նշել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա գագաթաժողովին, և համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով և մեծ հաջողությամբ:

Նիստի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն և ցուցադրվել Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթաժողովին նվիրված տեսաֆիլմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]