Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գառնիում աղբի վերամշակման պիլոտային ծրագիր է իրականացվում

Գառնիում աղբի վերամշակման պիլոտային ծրագիր է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը բնապահպանական տեսնակյունից նպատակահարմար չի համարում  Նուբարաշենի աղբանոցի հետագա գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց երկու բնակավայր, որտեղ ավելի նպատակահարմար կլինի աղբավայրերի կառուցման համար:

«Նուբարաշենում կա սողանքի խնդիր, բացի այդ վնասակար նյութերը խառնվում են ստորջրյա համակարգին: Իմ կարծիքով ավելի նպատակահարմար կլինի աղբավայր կառուցել Ջրվեժի մերձակայքում, որտեղ կա բավականին լավ լանդշաֆտային հնարավորություն, և որտեղ կավային համակարգը թույլ չի տալիս, որ այդ ջուրը խառնվի ստորջյա ավազանին, և նմանատիպ հնարավորություն կա նաև Աջափնյակի երկրորդ աղբավայրից մի փոքր հեռու»,-ասաց նախարարը` հավելելով, որ ներկայիս իշխանությունների  խնդիրը պետք է լինի միջազգային չափանիշներին համապատասխան աղբավայրի կառուցումը, աղբի տեսակավորումը և այդ աղբը վերամշակելու, գործարաններ կառուցելու խնդիրը:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ  Գառնիում պիլոային ծրագիր է իրականացվում, որի շրջանակներում  տնտեսավարողին  հնարավորություն է տրվել առանց որևէ վճարի Գառնու աղբավայրում աղբ վերամշակել : «Գործընթացն արդեն մեկնարկել է, և դրա արդյունքներից է կախված` հնարավոր է մյուս տեղերում դա իրագործել, թե ոչ»,-ընդգծեց տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am