1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կատալոնիայի ղեկավարը «ոչ մի այլ ելք» չի տեսնում, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից

Կատալոնիայի ղեկավարը «ոչ մի այլ ելք» չի տեսնում, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի իշխանությունները չեն տեսնում տարածաշրջանային խնդրի այնպիսի լուծում, որը չներառի ինքնորոշման շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին ինքնավարության կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել Է EFE գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կատալոնիայի ղեկավարը հավաստիացրել Է, որ հանդես Է գալիս իրադրության կարգավորման համար երկխոսության օգտին: Նա ճշտել Է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հաջորդ հանդիպումը կարող Է կայանալ հոկտեմբերի կեսերին: Տոռան նշել Է, որ չի տեսնում «ոչ մի այլ ելք, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից»:
«Առաջիկա հանդիպման ընթացքում ամենակարեւորն Է՝ իմանալ, թե ինչ Է առաջարկում Սանչեսի կառավարությունը»,-ընդգծել Է տարածաշրջանի առաջնորդը: Նա հույս Է հայտնել, որ հոկտեմբերին կհաջողվի ստույգ իմանալ Կատալոնիայի վերաբերյալ վարչապետի պլանների մասին: Ընդսմին՝ Տոռան ճշտել Է, որ չի համաձայնի ինքնակառավարման շուրջ հանրաքվեին՝ որպես տարածաշրջանի համար քաղաքական լուծման:
Ավելի վաղ տված հարցազրույցում Սանչեսը չի բացառել Կատալոնիայի ինքնակառավարման հարցի շուրջ հանրահարցում անցկացնելու հնարավորությունը, բայց դեմ Է արտահայտվել ինքնորոշման վերաբերյալ հարցը քվեարկության դնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]