Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին  ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Ացուսի Տակացեին (նստավայրը ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Միաժամանակ նշվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ` առանձնացվել են ռազմական բժշկության, աղետների հետևանքների վերացման ժամանակ զինված ուժերի կողմից փրկարար ծառայությանը տրամադրվող աջակցության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը:

Դեսպան Յամադան իր հերթին նշել է պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում մի շարք ուղղություններով առաջընթաց կարձանագրվի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ