Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մուն Չժե Ինը միջկորեական գագաթնաժողովի արդյունքների մասին Թրամփին կպատմի սեպտեմբերի 24-ին

Մուն Չժե Ինը միջկորեական գագաթնաժողովի արդյունքների մասին Թրամփին կպատմի սեպտեմբերի 24-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պլանավորում Է Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել սեպտեմբերի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սեուլում լրագրողներին հայտնել Է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
«Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին»,- ասել Է նա:
Մուն Չժե Ինը, մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հանդիպում կունենա Թրամփի հետ, որպեսզի պարզաբանի Փհենյանում ներկայիս միջկորեական գագաթնաժողովի արդյունքները:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 19-ին համատեղ հայտարարություն են ընդունել միջկորեական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված Է, որ Փհենյանը որոշել Է ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը: Փաստաթղթում նշվում Է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ Է ապահովել օտարերկրյա դիտորդների մուտքը զինափորձարան:
ԿԺԴՀ-ն պլանավորում Է ապամոնտաժել Յոնբենի միջուկային ռեակտորը՝ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ասված Է հայտարարության մեջ:
Մուն Չժե Ինի խոսքով՝ կորեական երկու պետություններն առաջին անգամ պայմանավորվել են միջուկազերծման կոնկրետ քայլերի շուրջ, Հյուսիսային Կորեան նաեւ համաձայնել Է վերացնել «հակամարտությունների բոլոր աղբյուրները» Կորեական թերակղզում: Կողմերը հավաստել են Կորեական թերակղզին «միջուկային զենքից ազատ խաղաղության գոտու» վերածելուն ուղղված ակտիվ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:
Կողմերը պայմանավորվածությունների են հասել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, մինչեւ 2018 թվականի վերջը կողմերը պայմանավորվել են սկսել արեւմուտքում եւ արեւելքում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների միավորման աշխատանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]