Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանը հանդես Է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին

Էրդողանը հանդես Է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է հանրապետությունում տնտեսական ճգնաժամի բացակայության մասին եւ հանդես Է եկել ներքին առանձին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է Haber Turk հեռուստաալիքը:
«Մեզ մոտ այժմ վերելքի շրջան Է: Մի հավատացեք, որ կա ճգնաժամ, այդ ամենը մանիպուլյացիաներ են: Ճգնաժամ չկա: Ամրապնդվելով՝ մենք գնում ենք դեպի ապագան»,-ասել Է նա:
Էրդողանն անդրադարձել Է նաեւ այն խնդրին, որը վարձակալման վճարի հետ Է կապված առեւտրական կենտրոններում, որոնց տերերը փորձում են օգուտ քաղել փոխարժեքների անկայունությունից՝ ստիպելով վարձակալողներին վճարել օտարերկրյա արժույթով:
«Մի խաբվեք առեւտրական կենտրոններում կատարվող այդ մեքենայություններից: Այս երկրում դոլարով ու եվրոյով վարձակալություն չկա»,-նշել Է նա:
Թուրքիայի առաջնորդն ընդգծել Է, որ սա Թուրքիան Է, այլ ոչ թե ԱՄՆ-ը»: «Այստեղ ուժի մեջ Է թուրքական լիրան: Լիրայով եք վարձակալության տալու, գնումներ անելու»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]