Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով:

Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի պատասխան Արմեն Մինասյանը նշել է, որ համատեղ նախագծերի մշակումը հնարավոր է Հայաստան-Իրան միջկառավարական և մասնավոր ծրագրերի շրջանակներում՝ հայկական ընկերությունների հետ համատեղության կարգով:

Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը, որն ուսումնասիրելու և արդյունավետ համարվելու դեպքում հնարավոր է կիրառել նաև Հայաստանում:

Քննարկվել է նաև ոլորտում իրանական կողմի մասնավոր ներդրումային պատրաստակամությունը՝ Քաղաքաշինության կոմիտեի մշակած ռազմավարության շրջանակներում:

Խոսվել է շինարարության տարբեր ոլորտներում իրանական ստանդարտ և արտոնագրված արտադրությունների ինֆորմացիայի բազայի ստեղծման մասին՝ Հայաստանում ոլորտի մասնագետներին իրազեկելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]