Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի ներկայացուցիչներն այցելել են Փաստաբանների պալատ


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել է մոտ 30 էստոնացի դատական կատարողներ և սնանկության կառավարիչներ՝ Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի նախագահ Մատի Կադակի և Դատական միության նախագահ Յանեկ Փուլի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը, փաստաբանների գործունեության իրավական հիմքերը ու հարաբերությունները պետական մարմինների հետ, փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու կարգը, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի իրավաբանների համար:

Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրություն են ցուցաբերել Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ:

Հանդիպմանը ներկա սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Սահակյանը պատասխանել է Էստոնիայի սնանկության կառավարիչների միության անդամների հարցերին, որոնք վերաբերվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքին:

Հանդիպման ավարտին Էստոնացի հարկադիր կատարողներն ու սնանկության կառավարիչները շրջայց են կատարել Փաստաբանների պալատում, ՀՀ փաստաբանների դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ