Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցի ընթացիկ լրատվական գործունեությանը միջամտելը անթույլատրելի է համարում

Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցի ընթացիկ լրատվական գործունեությանը միջամտելը 
անթույլատրելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցի խմբագրությունում ցանկացած դատավարական գործողության իրականացումն արդարացի է համարում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Նրա կարծիքով՝ այդ միջամտության փուլում անգամ պետք է բացառվի լրատվամիջոցի ընթացիկ գործունեությանը միջամտելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոստանյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես վստահաբար կարող եմ փաստել, որ լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եվ պետք է անգամ այդ միջամտության փուլում բացառվի որևէ միջամտություն լրատվական գործունեություն իրականացնողի ընթացիկ գործունեության մեջ»,-ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով Yerevan.today կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությանը՝ նա նշեց չի կարող խոսել խուզարկության հիմքերի և անհրաժեշտության մասին, քանի որ ծանոթ չէ: Սակայն շեշտեց կրկին՝ ծայրահեղ անհրաժեշտության պարագայում անգամ, լրատվական գործունության իրականացնող անձի մոտ խուզարկություն կատարելիս պետք է բացառել լրատվական գործունեություն իրականացնողի հիմնական գործունությանը միջամտելը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն և Ոստիկանության 6-րդ վարչությունը օրենքով սահմանված կարգով խուզարկություն են իրականացրել Yerevan.today կայքի խմբագրությունում: Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]