Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Sony-ն ներկայացրել Է առաջին PlayStation-ի մինի-տարբերակը

Sony-ն ներկայացրել Է առաջին PlayStation-ի մինի-տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony ընկերությունը ներկայացրել Է առաջին սերնդի իր PlayStation խաղային կցուրդի շատ փոքր տարբերակը՝ PlayStation Classic-ը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է PlayStation կայքում ընկերության շնորհանդեսից:

Նշվում Է, որ PlayStation Classic-ը չափերով 45 տոկոսով փոքր կլինի իր նախորդից, որը թողարկվել Է 1994 թվականին, սակայն լիովին կրկնում Է օրիգինալ PS One-ի դիզայնը: Նոր խաղային կոնսոլում չի լինի սկավառակի շարժակ, ինչպես PlayStation-ի մյուս կցուրդներում, բայց դրանում կզետեղվեն 20 դասական խաղեր, որոնց թվում՝ Final Fantasy VII-ը, Tekken 3-ը, R4: Ridge Racer 4-ը, Jumping flash!-ը, ինչպես նաեւ Wild Arms-ը: Խաղերի ամբողջական ցանկի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Ի տարբերություն PS1-ի, կցուրդը միանալում Է HDMI ինտերֆեյսի միջոցով:

Playstation Classic խաղային կցուրդը 99,99 դոլարով գնով խանութներում կհայտնվի 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]