Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիրն «ըստ Էության պատերազմի ավարտման հռչակագիր Է». Սեուլ

ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիրն «ըստ Էության պատերազմի ավարտման հռչակագիր Է». Սեուլ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ սեպտեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը փաստորեն 1950-1953 թվականների կորեական պատերազմի ավարտման հռչակագիր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սեուլի մամուլի կենտրոնում անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնական ներկայացուցիչ Յուն Յոն Չհանը:

«Այդ համաձայնագիրն ըստ Էության պատերազմի ավարտման եւ խաղաղ գործընթացի սկսվելու հռչակագիր Է»,- ընդգծել Է նա:

Համաձայնագրի տարածված տեքստում նշվում Է, որ կողմերը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում: Հարավը եւ Հյուսիսը պայմանավորվել են սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու: Լարվածության թուլացման միջոցառումների թվում նշվել Է համատեղ կոմիտե ստեղծելու պայմանավորվածությունը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից:

Համաձայնագրի տեքստում կողմերը պայմանավորվել են դադարեցնել ռազմական թռիչքներն ու լայնածավալ հրետակոծությունները սահմանամերձ շրջաններում: Նաեւ Հյուսիսը եւ Հարավը մինչեւ ընթացիկ տարվա վերջը կապամոնտաժեն 11-ական սահմանային պահակակետեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am