Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Սանիթեք» ընկերությունը հինգ մեքենա է ներկրում մայրաքաղաքում աղբահանության ոլորտը կարգավորելու համար 

«Սանիթեք» ընկերությունը հինգ մեքենա է ներկրում մայրաքաղաքում աղբահանության 
ոլորտը կարգավորելու համար 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերությունը նոր աղբահան մեքենաներ կներկրի հանրապետություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլիս ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով` աղբահան մեքենաներն այս պահին հատում են Վրաստան-Հայաստան սահմանը և շուտով կընդգրկվեն մայրաքաղաքի աղբահանության իրականացման գործում: «Քանի որ ընկերությունը խախտել է պայմանագրի մի շարք կետեր, և որպեսզի Երևանի տոնի կապակցությամբ մենք խնդիրներ չունենանք, ես հանձնարարական եմ տվել և Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի հետ քննարկել եմ անհրաժեշտության դեպքում այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ արդեն իսկ նախանշված են այն համայնքները, որտեղից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեխնիկա կբերվի: «Համապետական տոներին և միջոցառումներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր մայրաքաղաք»,-վստահեցրեց տարածքային կառավարման և զարգացման նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]