Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

ԱԱՀ փոխհատուցվող գումարների չափն աննախադեպ աճել է


 ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների աննախադեպ աճ է գրանցվել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:

«2018թ. 8 ամսում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրվել է 56.550,0 մլն դրամ, որի մեջ ընդգրկված են նաև 2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ուսումնասիրված, սակայն չհաշվանցված կամ չվերադարձված ավելացված արժեքի հարկի գումարները: Համեմատության համար նշենք, որ 2017թ. համադրելի ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 37.115,0 մլն դրամ գումար կամ 2018 թվականի 8 ամսում 2017 թ. համեմատ վերադարձվել է 52,0 %-ով ավելի գումար»,- ասաց Միրզոյանը:

Արման Միրզոյանի խոսքով`արտահանման խթանման և հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակում այժմ աննախադեպ բարենպաստ պայմաններ են գործում ԱԱՀ վճարող հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների համար, ինչը հիմնավորվում է նաև թվային ցուցանիշներով:

«Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018թ. 8 ամիսների ընթացքում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 52.916,0 մլն դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել է և ավարտվել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 560 ուսումնասիրություն: Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 49.833,0 մլն դրամը, հիմնավորված չի համարվել 3.083,0 մլն դրամի չափով գումար»,- նշեց նա:

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետը նշեց, որ այժմ պարզեցված ընթացակարգերի չափանիշների մեղմացման ուղղությամբ քննարկումներ են կատարվում, ինչը տվյալ ընթացակարգից օգտվելու հնարավորություն կունենան ավելի մեծ թվով հարկ վճարողներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ