Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Չինաստանը 14 մլրդ դոլար կներդնի թվային տնտեսության զարգացման գործում


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն առաջիկա հինգ տարում պլանավորում Է մոտավորապես 100 մլրդ յուան (շուրջ 14,6 մլրդ դոլար) ներդնել թվային տնտեսության զարգացման գործում: Համապատասխան համաձայնագիրը, ինչպես սեպտեմբերի 19-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, Չինաստանի զարգացման բանկի եւ ՉԺՀ-ի զարգացման ու բարեփոխումների գործերի պետական կոմիտեի միջեւ ստորագրվել Է Հանչժոու քաղաքում (Չժեցզյանի արեւելյան նահանգ) անցկացված «Թվային տնտեսությունը եւ թվային «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» միջազգային խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ենթադրվում Է, որ միջոցները կներդրվեն այն նախագծերում, որոնք կապված են տվյալների մեծ բազաների, իրերի Համացանցի (IoT), ամպային ծառայությունների, խելացի քաղաքների եւ «թվային Մետաքսի ճանապարհի» հետ: Ինչպես նշում Է գործակալությունը, թվային տնտեսության զարգացումը կարեւորագույն խնդիրներից մեկն Է դիտվում Չինաստանում ժամանակակից տիպի տնտեսության կառուցման եւ բարձրտեխնոլոգիական զարգացումն առաջ մղելու առումով:

Վերջին տարիների ընթացքում Չինաստանն այս ճանապարհին զգալի հաջողությունների Է հասել: Չինաստանի կիբեռտարածության վարչակազմի տվյալների համաձայն, 2017 թվականին երկրում թվային տնտեսության ծավալը 2016 թվականի համեմատությամբ աճել Է 20,3 տոկոսով՝ մինչեւ 27,2 տրլն յուան (3,9 տրլն դոլար), ինչը կազմում Է ՉԺՀ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 32,9 տոկոսը: Թվային տնտեսությունը, առանձին գնահատումների համաձայն, երկու տասնամյակ հետո իր մասշտաբներով կարող Է գերազանցել արդյունաբերական սեկտորը, իսկ նրան բաժին կընկնի գլոբալ ՀՆԱ-ի առնվազն 25 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ