1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել  

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել

 

ԵՐԵՎԱՆ,19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայում անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում սուր քննադատության է ենթարկվել Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը համաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական մոտիվներով ձերբակալություններն ու հետապնդումները:

«Քաղաքական մոտիվներով հետապնդումները շարունակում են Ադրբեջանի արդարադատության համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու հիմք հանդիսանալ: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի համար սահմանված երկիրը լքելու արգելքը»,-ասել է նա:

Մայքլ Կոզակը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև մանրազնին հետաքննել ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ իրականացված խոշտանգումների վերաբերյալ ստացված տեղեկությունների մանրամասները:

Կոզակը հիշեցրել է, որ հետաքննություն չի իրականացվել Մեհման Հուսեյնովի հայտարարությունից հետո, ըստ որի նա կալանավայրում ոստիկանների կողմից ծաղրանքի է ենթարկվել: Դրա փոխարեն Հուսեյնովը զրպարտության մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող բաժնում զեկուցման ժամանակ Կոզակը նշել է նաև, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակված է:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են արգելափակել անկախ ԶԼՄ-ների կայքերը: Կայքերը փակվում են իշխանություններին քննադատող հոդվածներ տպագրելուց հետո»,-հավելել է ԱՄՆ պատվիրակության ղեկավարը:

 Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:

Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:

Իրավապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]