Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առողջապահության փոխնախարարը Շրի Լանկայում մասնակցում է «էվալ Կոլոմբո 2018» համաժողովին

Առողջապահության փոխնախարարը Շրի Լանկայում մասնակցում է «էվալ Կոլոմբո 
2018» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասյաստանի Հանրապետության առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է սեպտեմբերի 17-19-ը Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում անցկացվող «էվալ Կոլոմբո 2018» համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, «Պատասխանատու խորհրդարան. ներառել գնահատումը 2030 օրակարգի շրջանակում» թեմայով միջազգային համաժողովի հիմնական նպատակն այն է, որ հետայսու մասնակից երկրները սկսեն գնահատել կայուն զարգացման նպատակներին ուղղված ծրագրերի ընթացքը: Այս ծրագրերի մի ստվար մասն էլ ուղղված է առողջապահությանը, ուստի հանդիպումը նպատակաուղղված է գնահատելու երկրի արձանագրած առաջընթացը նաեւ առողջապահության ոլորտում:

Հանդիպման ընթացքում ամրագրվել է պայմանավորվածություն` հետագայում ամփոփելու, թե ինչ հետագա քայլեր են անհրաժեշտ կառավարությունների ու որոշում կայացնողների կողմից կայուն զարգացման նպատակներին ուղղված ծրագրերի հետագա առավել արդյունավետ իրագործման ու ընթացակարգերի բարելավման համար:

Համաժողովը եզրափակվելու է Շրի Լանկայի խորհրդարանում, որը հանդիսանալու է ապացույցների վրա հիմնված որոշումների կայացման նորացված պարտավորությունների հատուկ խորհրդանշական օր:

Համաժողովին մասնակցում են խորհրդարանականներ, կառավարությունների ներկայացուցիչներ և ոլորտային տարբեր պատասխանատուներ ամբողջ աշխարհից, ովքեր հետագայում կկարողանան երաշխավորել գնահատման և մշտադիտարկման մշակույթի պահպանումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]