Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայկական գնդակով սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ են հրապարակել 4 օր առաջ  սպանված զինծառայողի վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, հայկական գնդակով սպանված զինվորը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևն է (ծնվ.՝ 1999 թ.): meydan.tv-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը հայտնել է զինծառայողի մորեղբայրը և նշել, որ արդեն եղել է թաղման արարողությունը:

Պատասխանելով լրատվամիջոցի հարցմանը՝ Քապազի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինը նշել է, որ իրենք զինծառայողի մահվան վերաբերյալ տեղեկություններ չունեն:

Սոցցանցերում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևից բացի, կան ևս մեկ զոհ և մեկ վիրավոր, որոնց մասին դեռևս լրացուցիչ տեղեկություններ չկան:

Ինչպես մյուս դեպքերում, այս դեպքի վերաբերյալ նույնպես Ադրբեջանի ՊՆ-ն լռում է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ