Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը «շատ տպավորիչ» Է որակել ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարների նոր պայմանավորվածությունները

Թրամփը «շատ տպավորիչ» Է որակել ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարների նոր պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մու Չժե Ինի միջեւ Փհենյանում կայացած միջկորեական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները: Համապատասխան հաղորդագրությունը նա սեպտեմբերի 19-ին զետեղել Է Twitter-ի իր Էջում:

«Կիմ Չեն Ունը համաձայնել Է թույլատրել տեսչական ստուգումները միջուկային օբյեկտներում «…» եւ ամբողջովին փակել միջուկային զինափորձարանը եւ մեկնարկային հարթակը միջազգային փորձագետների ներկայությամբ: Միաժամանակ չեն լինելու հրթիռային կամ միջուկային փորձարկումներ: Հերոսների աճյունները շարունակելու են վերադառնալ հայրենիք՝ Միացյալ Նահանգներ,-գրել Է Թրամփը:

-Բացի այդ, Հյուսիսային եւ Հարավային Կորեաները 2032 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համատեղ հայտ կներկայացնեն: Շատ տպավորիչ Է»: Սեպտեմբերի 18-ից մինչեւ 20-ն ընթանում Է պատմության մեջ հինգերորդ եւ ընթացիկ տարում երրորդ միջկորեական գագաթնաժողովը: Առաջին երկու փուլերը կայացել են Փհենյանում 2000 եւ 2007 թվականներին Հարավային Կորեայի նախագահներ Կիմ Դե Չժունի եւ Նո Մու Հյոնի եւ Հյուսիսային Կորեայի՝ ներկայում հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]