Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պենտագոնի ղեկավարը հերքել է իր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ լուրերը

Պենտագոնի ղեկավարը հերքել է իր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հերքել Է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լուրերը: Ինչպես հայտնել Է The Hill թերթը, համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես դրանք լուրջ չԷի ընդունի,- հայտարարել Է Պենտագոնի ղեկավարը:- Հումորով վերաբեվեք դրանց»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել Է այն տեղեկատվությունը, թե Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը թողնում Է իր պաշտոնը: «Նա մնում Է իր պաշտոնին: Մենք նրա հետ շատ երջանիկ ենք: Մենք շատ հաղթանակներ ունենք»,- նշել Է պետության ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարը կլքի իր պաշտոնը: «Կարծում եմ, որ նա շշմեցուցիչ մարդ Է: Նա ֆանտաստիկ աշխատանք Է կատարում նախարարի պաշտոնում»,- հավելել Է Թրամփը:

Սեպտեմբերի 5-ին The Washington Post թերթը հայտնել Էր, որ առաջիկա մի քանի ամսում Մեթիսը պաշտոնաթող կլինի, իսկ Սպիտակ տանն իբր արդեն սկսել են քննարկել նրա պաշտոնի հնարավոր թեկնածությունները: Անցած շաբաթ Մեթիսին զբաղեցրած պաշտոնից նոյեմբերին նշանակված միջանկյալ ընտրություններից հետո հեռացնելու Թրամփի պլանների մասին հայտնել Էր The New York Times թերթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]