Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առնվազն 32 մարդ է տուժել Սիդնեյի հյուրանոցում քիմիկատներից թունավորվելու պատճառով

Առնվազն 32 մարդ է տուժել Սիդնեյի հյուրանոցում քիմիկատներից թունավորվելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 32 մարդ Է սեպտեմբերի 19-ին տուժել Սիդնեյի Pullman Sydney Hyde Park Hotel հյուրանոցում քիմիկատներից թունավորվելու հետեւանքով: Ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, նրանցից ութին հոսպիտալացրել են, մնացածները բուժօգնություն են ստացել տեղում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել Է Նոր Հարավային Ուելսի նահանգի շտապօգնության ներկայացուցիչը, մարդիկ հյուրանոցի ներսում «աչքերի գրգռում եւ շնչառության հետ կապված խնդիրներ» են զգացել: Նրա խոսքով՝ սկզբնապես շենքում խուճապ Է առաջացել: Ներկայում բժիշկներն արդեն զննել են բոլոր տուժածներին եւ նրանց վիճակը գնահատում են՝ կայուն: Ինչպես հայտնել Է շտապօգնության ներկայացուցիչը, հյուրանոցի լողավազանում անցկացվում Էին շինարարական աշխատանքներ, որոնց հետեւանքով քիմիական նյութերի, ենթադրաբար քլորի եւ աղաթթվի խառնուրդի գոլորշիների արտահոսք Է տեղի ունեցել:

Նշվում Է, որ այն բանից հետո, երբ հյուրանոցի աշխատակիցները եւ կենվորները կասկածելի հոտ են զգացել, այնտեղ Է ժամանել չորս հրշեջ մեքենան՝ հակահրդեհային ծառայության 16 աշխատակիցներով: Մասնագետները զննում են շենքի 20-22 հարկեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]