Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Փհենյանն ամբողջովին կապամոնտաժի հրթիռային զինափորձարանը


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենյանը որոշում Է ընդունել ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է միջկորեական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 19-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունն ստորագրվել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի կողմից:

Փաստաթղթում նշվում Է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ Է ապահովել օտարերկրյա դիտորդների մուտքը զինափորձարան:

ԿԺԴՀ-ն պլանավորում Է ապամոնտաժել Յոնբենի միջուկային ռեակտորը՝ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ասված Է հայտարարության մեջ: Մուն Չժե Ինի խոսքով՝ կորեական երկու պետություններն առաջին անգամ պայմանավորվել են միջուկազերծման կոնկրետ քայլերի շուրջ, Հյուսիսային Կորեան նաեւ համաձայնել Է վերացնել «հակամարտությունների բոլոր աղբյուրները» Կորեական թերակղզում: Կողմերը հավաստել են Կորեական թերակղզին «միջուկային զենքից ազատ խաղաղության գոտու» վերածելուն ուղղված ակտիվ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Կողմերը պայմանավորվածություւնների են հասել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, մինչեւ 2018 թվականի վերջը կողմերը պայմանավորվել են սկսել արեւմուտքում եւ արեւելքում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների միավորման աշխատանքները:

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարները պայմանավորվել են միասնական կորեական թիմ ձեւավորել Օլիմպիական խաղերին մասնակցելու համար եւ համագործակցել 2032 թվականի Օլիմպիական խաղերի համատեղ անցկացման գործում: Կիմ Չեն Ունը հայտարարել Է, որ երկու պետությունների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար համաձայն Է մոտ ժամանակնես այցելել Սեուլ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ