Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վանաձորում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում տուժածը դիմել է բուժօգնության

Վանաձորում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում տուժածը դիմել է 
բուժօգնության

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Բազումի բաժին «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում ստացվեց, որ «գլխի ծոծրակային շրջանի պատռած վերք, աջ ակնակապիճի, ձախ թիակի, աջ ազդրի ծակած-կտրած վերքեր, աջ ձեռքի 5-րդ մատի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա Գնել Մ․-ն։

Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 14.00-ի սահմաններում, իրեն անծանոթ 2 հոգու հետ վիճաբանության ժամանակ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 17-ին պարզվել է, որ նախորդ օրը Գնել Մ․-ն, վիճել է 26-ամյա Արմենակ Թ․-ի և 20-ամյա Սասուն Ն․-ի հետ, և այդ ընթացքում Արմենակ Թ․-ն պատճառել է նշված վնասվածքները:

Ձեռնարկվում են միջոցներ Արմենակ Թ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]