Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովուրդն ամուր կանգնած է մեր բանակի թիկունքին. Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքին

Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովուրդն ամուր կանգնած է մեր բանակի թիկունքին. 
Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հավաքին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետությունից վերադառնալուց անմիջապես հետո մասնակցեց Երևանի  Աջափնյակ վարչական շրջանում  «Իմ քայլը» դաշինքի կազմակերպած հավաքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը շեշտեց, որ այսօր  դիրքերում հզոր տղաներ են կանգնած:

«Ես ցանկանում եմ խնդրել, որ բուռն ծափահարենք ժամկետային, պայմանագրային զինծառայողներին, որպեսզի նրանք համոզված լինեն , որ հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում ամուր կանգնած է մեր բանակի թիկունքին: Մեր բանակը ամուր պահում է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության սահմանները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը ողջունեց բոլոր զինվորների ծնողներին և հարազատներին:

«Ես ողջունում եմ բոլորիդ և զինվորներին մաղթում բարի ծառայություն և բարի վերադարձ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է  Արցախի առաջնագիծ, որտեղ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]