Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:
Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկվեցին ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:

Կարգապահական հանձնաժողովը, որ առաջնորդվում է հրապարակային, թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին ՝ ոստիկանության հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am