Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունը իրականացնել ավելի ազատ պայմաններում»,-նշեց Փաշինյանը:

Փաշինյանի կարծիքով` դա նաև կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը:

«Մանավանդ երեկոյան և առավոտյան ժամերին, երբ կանգառներում մարդիկ են հավաքված, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան այդ ուղևորներին տեղափոխել մատչելի գներով»,- նկատեց Փաշինյանը:

Ըստ նրա`ՀՀ կառավարությունը շատ մոտ է այդ որոշմանը, և Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ տաքսի վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից:

Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց ուղևորների և երթևեկության անվտանգությունը. «Դա կփորձենք լուծել տաքսիների տեխնիկական սպասարկման միջոցով»:

«Դուք գիտեք, որ Հայաստանում տեխսպասարկում տեղի չի ունենում, և դա ֆիկտիվ բնույթ է կրում: Մենք ամեն ինչ կանենք, որ մեքենաների տեխսպասարկումը ունենա շատ հստակ անվտանգության խթանման արդյունք»,- եզրափակեց Փաշինյանը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ